News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ունի հայերին խաղացնելու բավականին հարուստ փորձ: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ընդամենը հիշենք 1920 թվականը, երբ հուլիսի 4-ին հռչակվեց Կիլիկիայի Հանրապետությունը եւ  այնտեղի հայությունը հույս ուներ, որ Ֆրանսիան հանդես կգա ի պաշտպանություն իրեն: Ամեն ինչ ավարտվեց մեկ օրում: Հաջորդ օրը ֆրանսիացիները պայմանավորվելով թուրքերի հետվերացրեցին եւ այդ հռչակված քաղաքական միավորումը, նաեւ այնտեղ ձեւավորված հայկական զինված ուժերը: Հիմա էլ Ֆրանսիան դա կվերածի առեւտրի առարկայի Ադրբեջանի հետ: Առավելեւս, որ Սենատի որոշումը խորհրդատվական բնույթ ունի»,-ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով, եթե Ֆրանսիան իսկապես ուզում էր օգնել Հայաստանին, 44-օրյա պատերազմի ժամանակ կարող էր Հայաստանին տրամադրել եւ զենք, զինամթերք եւ հետախուզական տվյալներ. «Իսկ իմ ունեցած տվյալներով Ադրբեջանը հենց ֆրանսիացիների կողմից ստեղծված արբանյակային համակարգերից է վերցնում բավականին մեծ հետախուզական տվյալներ: Եթե Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվեր այն զենքի 10 տոկոսը, որը ներկայումս տրամադրվում է Ուկրաինային, դա 100-ապտիկ ավելի արդյունավետ կլիներ, քան այն հայտարարությունները, որոնք անգամ իրավական ուժ չունեն: Քաղաքականության մեջ այդպիսի հայտարարություններն առեւտրի առաջարկ են ուղղված մյուս կողմին: Ֆրանսիան ունի շատ արդյունավետ զենքի տեսակներ, որից Հայաստանը մի փամփուշտ անգամ չի ստացել»,-ընդգծեց Կիվիրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ