News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում ինքնահրկիզված տղամարդու մոտ ախտորոշվել է գլխի, կրծքավանդակի, պարանոցի, զույգ վերին վերջույթների այրվածքներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից:

Քաղաքացին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք` ստացիոնար բուժման համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում նոյեմբերի 22-ին ժամը 13։30-ից՝ Թատերական հրապարակում եղեւնու վրա բարձրացրած տղամարդը ինքնահրկիզվել է։ Նա նախ փորձել է ծառից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, սակայն նրան փրկարարները իջեցրել են, ինչից հետո նա ինքնահրկիզվել է։

Գյումրիում եղեւնու վրա բարձրացած տղամարդն ինքնահրկիզվել է

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ