
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը Թվիթերի իր էջում հրապարակել է նամակ, որն ուղարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ։
«Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը հանելու եւ Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործում ԱՄՆ առաջնորդության անհրաժեշտությունը»,- մեկնաբանել է նա հրապարակված փաստաթուղթը։