News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը «գործընկեր» անվանելով, մասնակցելով այդ երկրում տեղի ունեցող տարատեսակ միջոցառումների՝ երկրները եւ միջազգային կազմակերպությունները դառնում են Բաքվի հանցակիցը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հարավային գազային միջանցքի եւ կանաչ էներգետիկայի ներկայացուցչական միջոցառման անցկացումը Բաքվում։

«Այդպիսի միջոցառման անցկացումն Ադրբեջանում բավական խորհրդանշական է։ Եվ Բաքուն շատ հմտորեն օգտվում է իր դիրքից։ Այսպիսի միջոցառում անցկացնելով եւ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարների, բարձրաստիճան գործիչների, Բաքուն փորձում է ցույց տալ, որ շահերն արժեքներից բարձր են, որ չնայած Արցախի շրջափակմանը՝ ցանկացած միջոցառում բոյկոտելու փոխարեն միջազգային կառույցները եւ պետություններն ուրախությամբ եւ ընդգծված հետաքրքրվածությամբ են մասնակցում։ Բայց հարցն այստեղ հռետորական է. ո՞վ է ավելի շատ մեղավոր արժեքների անկման մեջ այս համատեքստում՝ Բաքո՞ւն, որն օգտվում է իր բնական պաշարներից եւ աշխարհագրական դիրքրից, թե՞ այն երկրներն ու կառույցները, որոնք, առհասարակ, իրենց ըստ սեփական հայտարարությունների՝ պետք է լինեին մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ միջազգային իրավունքի հարգման պիոներները։

Բայց մի կողմ թողնենք սա, որովհետեւ աշխարհաքաղաքականությունը, ցավոք, կոշտ բան է եւ հույզեր չի հանդուրժում։ Կցանկանայի հուսալ, որ այս միջոցառմանը դեմոկրատական հանրույթի ներկայացուցիչները կբարձրացնեն թող որ չճանաչված, բայց եւ այնպես՝ դեմոկրատական պետության՝ Արցախի շրջափակման հարցը»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արեւմուտքի նման մոտեցումը, պատժամիջոցների փոխարեն, չի ամրապնդում եւ Ադրբեջանի ղեկավարությանը չի ներշնչում անպատժելիության զգացողություն, Բաբայանը նշել է. «Միանշանակ։ Որովհետեւ գործընկեր անվանելով մի երկիր, որը կազմակերպում է շրջափակում եւ ցեղասպանական քաղաքականություն է վարում, այդ երկրները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, գիտակցելով կամ ոչ, դառնում են այդ հանցագործության համամասնակիցը»։

Նշենք, որ, ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանում տեղի ունեցող միջոցառումներին մասնակցում են Եվրոպական հանձնաժողովի, Ռումինիայի, Թուրքիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ալբանիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Խորվաթիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Նիստերին ներկայացված են SOCAR, BP, BOTAŞ, TANAP, TAP, TPAO, TAQA, Bulgargaz EAD, Bulgartransgaz, İCGB, Fluxys, ROMGAZ SA, SACE, Desfa, TotalEnergies, FGSZ Ltd, SNAM, Uniper, Petronas, ACWA Power, Masdar, Fortescue Future Industries, WindEurope, SolarPower Europe էներգետիկ ընկերությունները, իսկ ֆինանսական ինստիտուտներից՝ Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Ենթակառուցվածքի եւ ներդրումների ասիական բանկը, Զարգացման ասիական բանկը եւ այլ կառույցներ։

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ամենաշատ