Չինաստանում մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել չինացի հայտնի երգիչ եւ բանակի գեներալ Լի Շուանցզյանի որդին:
15-ամյա երիտասարդին մեղադրում են այն բանում, որ նա դուրս է եկել BMW մակնիշի ավտոմեքենայի պատուհանից, որի ղեկին գտնվել է օրենքով անթույլատրելի երիտասարդ տարիքում, եւ վիրավորել է այլ մեքենայում նստած զույգին:
Տղայի հայրը` գեներալ Լի Շուանցզյանն է, հայրենասիրական երգերի հայտնի կատարող, ով հաճախ է հայտնվում եթերում:
Հաղորդվում է, որ երիտասարդը նախազգուշացրել է միջադեպի վկաներին, որ նրանք տեղի ունեցածի մասին չհայտնեն ոստիկանությանը:
Տեղի ունեցածին ի պատասխան` ինտերնետում հայտնվել են բազում մարդկանց մեկնաբանություններ, որտեղ քննադատվում է չինական էլիտայի մեծամտությունն ու առավելությունները, որից այն օգտվում է, հաղորդում է BBC-ն:



























