News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Hürriyet թերթը՝ հղում կատարելով հանրապետության Արտակարգ իրավիճակների վարչությանը։

«Համաձայն վերջին տեղեկատվության՝ Կահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա եւ Էլյազըգ նահանգներում զոհվել է 45 089 մարդ»,- տեղեկացրել է պարբերականը՝ վկայակոչելով վարչությանը։

Փետրվարի 6-ին, ինը ժամ տարբերությամբ, 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել հանրապետության հարավարեւելյան Կահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են թուրքական տասնյակ նահանգներում եւ հարեւան երկրներում, ամենից շատ տուժել է Սիրիան։ Երկուշաբթի Հաթայ նահանգում գրանցվել է երկու նոր ստորգետնյա ցնցում՝ 6,4 եւ 5,8 մագնիտուդով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ
3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում...
Al Jazeera. Մարոկկոն ավելի քան 11 միլիարդ դոլար կծախսի աղետի հետեւանքները վերացնելու համար
Հեռուստաալիքի տվյալներով՝ աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացումը կարժենա 120 մլրդ դիրհամ․․․
Իտալիայում երկրաշարժին հետեւել են ավելի քան 55 հետցնցումներ
Ֆլորենցիայում երկրաշարժին հետեւել են բազմաթիվ հետցնցումներ...
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
3.3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանում...
Թալինում կազմակերպվել է ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման թեմայով ուսումնավարժություն
ուսումնավարժությունը ղեկավարել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ․ Պետրոսյանը, ներկա են գտնվել Թալին համայնքի...
Երկրաշարժից առաջ Մարոկկոյի երկնքում անհայտ ծագման լույսեր են հայտնվել. CNN
Երկրաշարժից առաջ լույսերի հայտնվելը, ամենայն հավանականությամբ, կապված է ժայռերի...
Ամենաշատ