News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սովորաբար Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելուց առաջ քարոզչական ֆոն է ստեղծում՝ մեղադրելով հակառակորդ կողմից եւ վերջում գործողություններից հետո ընդամենը ասելու է՝ ես դիմել եմ ինքնապաշտպանության, կանխարգելիչ հարվածներ եմ հասցրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից հարձակումներին ու սադրանքներին:

«Անցյալ տարվա սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից առաջ շուրջ երկու շաբաթ Ադրբեջանը նույնաբովանդակ տեղեկություններ էր տարածում, իհարկե, առաջինը ինքը խախտելով հրադադարի ռեժիմը: Վերջում տեսանք լայնածավալ ռազմական գործողություն Վարդենիսից մինչեւ Կապան: Հիմա նորից հող է նախապատրաստում եւ կարծում եմ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմա գնահատում է, որ միգուցե հարմար պահն է նմանատիպ գործողություն իրականացնել ոչ միայն Վարդենիսից Կապան, այլ նաեւ Նախիջեւանի սահմանում, Տավուշի հետ շփման գծում: Որովհետեւ գնահատում է, որ հայկական կողմը գտնվում է առավելագույն թույլ վիճակում, բանակը, մեծ հաշվով չի վերազինվել, մեր ռազմավարական դաշնակցի ՀՀ իշխանության քաղաքականությունը, մեղմ ասած, լավատեսություն չի ներշնչում: Էլ չեմ ասում, որ ՀԱՊԿ անդամ երկրները տեսնում են, որ Ադրբեջանը կարող է Զանգեզուրի միջանցք բացելու պատրվակով կարող է հարվածներ հասցնել մի կողմից Ադրբեջանից, մյուս կողմից Նախիջեւանից: Մեզ առաջարկվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու համաձայնագիր ստորագրել, Հայաստանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է, որպես պատրվակ վերցնելով Ադրբեջանի ագրեսիային քաղաքական գնահատականի հետ կապված անհամաձայնությունը»,-ասաց նա:

Նահապետյանի խոսքով, ՀԱՊԿ ղեկավարությունը այդ փաստաթուղթը երկու մասի է բաժանել, քաղաքական գնահատականն առանձին, ռազմատեխնիկական համագործակցությունն ու դիտորդները՝ առանձին. «Դրանից հետո Հայաստանն էլի չի ցանկանում ստորագրել այդ փաստաթուղթը: Ավելին, նույն Փաշինյանը Բեռլինում եւ Մյունխենում հայտարարեց, որ այնուամենայնիվ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների, եւ մենք չենք կարող մեր անվտանգությունն ապահովել: Բնականաբար, հարց է առաջանում՝ կա՞ն այլ միջոցներ այդ անվտանգությունն ապահովելու, եթե մեր ուժերը չեն բավարարում: Տարբերակ 1, Փաշինյանը հրավիրում է ՆԱՏՕ-ին, բնականաբար, ՆԱՏՕ-ն չի գալիս, ինչպես չի եկել Ուկրաինայում: Մնում է Ռուսաստան, ՀԱՊԿ, որը մեզ առաջարկում է նման օգնություն, Փաշինյանը հրաժարվում է: Հետեւաբար, Փաշինյանը արդեն իսկ նախապատրաստում է մեր պարտությունը»,-ընդգծեց փորձագետը:

Հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդների առկայությունը չի զսպի Ադրբեջանին, փորձագետը պատասխանեց. «Որեւէ դիտորդի առկայություն չի զսպում ռազմական գործողությունները: Ավելին ասեմ, եթե Ադրբեջանը եւ իր թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիան, եթե գտնեն, որ կարող են վերցնել Արցախը ռազմական առումով, ապա կարող են նույնիսկ գործողություն իրականացնել ռուս խաղաղապահների դեմ: Ադրբեջանին հակադրվող միակ ուժը ՀԱՊԿ-ն է: Եթե մի քանի հազար, եթե ոչ ավել, ՀԱՊԿ խաղաղապահներ գան եւ իրենց պարտականությունը կատարեն ՀՀ սահմանին, ապա հնարավոր կլինի զսպել Ադրբեջանին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձին
Իմ մտքերը Ռոբերտ Ֆիցոյի, նրա ընտանիքի և Սլովակիայի ժողովրդի հետ են...
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը սխալ ուղղությամբ քայլ է. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
«Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ընդունելու Վրաստանի կառավարության որոշումը սխալ ուղղությամբ քայլ է և ավելի է հեռացնում…
Ուկրաինային ՆԱՏՕ-ին ինտեգրելու գործընթացում դաշինքը կմեծացնի իր դերը. Բլինքեն
Հուլիսին Վաշինգտոնի գագաթնաժողովին շոշափելի քայլեր կձեռնարկվեն ուղղված հաստատուն, մարտունակ ուկրաինական ուժեր կառուցելու գործում ՆԱՏՕ-ի դերը բարձրացնելուն՝ միաժամանակ զորավիգ լինելով Ուկրաինան դաշինքին ինտեգրող ընթացիկ բարեփոխումներին…
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
Ամենաշատ