News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից քաղաքացի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու ողբերգական դեպքից մեկ տարի է անցել: Այժմ գործը դատաքննության փուլում է, հարցաքննվում են գործով վկաները, սակայն տուժողի իրավահաջորդները եւ նրանց փաստաբանը դժգոհություններ ունեն գործի ընթացքից:

NEWS.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, նշեց, որ գործով վկաները վախեցած են. «Բոլոր վկաները վախեցած են եւ միաբերան նույն բաներն են ասում: Սարքերի միջոցով արագությունը որոշել էին, որ 100 կմ/ժ է եղել հարվածի պահին, սրանք գալիս ու ասում են, որ այդքան չի եղել, չնայած, որ կան ապացույցներ»:

Մեզ հետ զրույցում տուժողի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդեց, որ օբյեկտիվ եւ ամբողջական քննություն չի իրականացվել. «Փաստացի ոչնչացրել են կորտեժի եւ ավտոշարասյան մեջ առկա ռադիոկապի ձայնագրությունը, Ոստիկանությունն այդպես էլ չի տրամադրել, նշելով, որ իբրեւ թե ձայնագրությունը տեխնիկական խոտանի պատճառով չի իրականացվել»:

Փաստաբանի դիտարկմամբ՝ եթե գործով կարեւոր ապացույց է վերացվել, ապա դա բազմաթիվ կասկածներ են առաջացնում. «Այդ ձայնագրության առկայությունը լույս կսփռեր այս գործի վրա եւ պաշտպանական կողմի համար այս տողատակերն ակնհայտ են: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ  վրաերթը կատարվել է ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից: Ընդ որում, իրավապահ համակարգը բացասական իմաստով գործում է շատ համագործակցված, անում են ամեն ինչ դեպքի ամբողջ հանգամանքները քողարկելու նպատակով: Կա որոշակի ուղղորդում ամենաբարձր մակարդակով»:

Ասլանյանի խոսքով՝ գործով ամբաստանյալ Արամ Նավասարդյանին ամեն կերպ ազատության մեջ պահելու ձգտում կա. «Ես չեմ հասկանում, թե այս ամենն ինչու է տեղի ունենում, որովհետեւ առաջին հայացքից սա որեւէ բարդություն չներկայացնող գործ է, իհարկե վարչապետի ավտոշարասյունն է, բայց կատարողը կոնկրետ անձ է, ինչո՞ւ է այսպիսի հովանավորչություն դրսեւորվում: Ողջամիտ կասկած է ձեւավորվել, որ ինչ-որ բան այն չի եղել, այսինքն՝ կա հանգամանք, որն ամեն կերպ թաքցնում են»:

Նշենք, որ դատարան է մտել միայն վարորդի մասով գործը, իսկ ավտոշարասյան ղեկավարի մասով քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել: Այդ որոշումը տուժող կողմը բողոքարկել է, եւ Վերաքննիչ դատարանը տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտում է արձանագրել, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է խախտումները վերացնել, նաեւ արձանագրվել է, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազի տեղակալը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք դատարանը բողոքը վարույթ ընդունել է, թե՞ մերժել է:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Նազարբեկյան թաղամասում. այրվել է Ford-ի սրահը, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 4-ին` ժամը 08։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Ամենաշատ