News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանին ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ չեն տվել այն պատճառով, որ հանրապետության ղեկավարությունը հրաժարվել է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն։

«Թեկնածուի կարգավիճակ չտալը  քաղաքական որոշում էր, եւ հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու այդպես եղավ։ Վրաստանի իշխանությունը նրանց համար խնդիր է ստեղծում, որովհետեւ չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում, երկրում «երկրորդ ճակատ» չի բացում»,- ասել է նա։

Թբիլիսիի քաղաքապետն ավելացրել է, որ իշխանություններն աշխատում են 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ, որոնք հանձնվել են Վրաստանին թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ «Մեր իշխանությունը պատրաստ է մանրակրկիտ կատարել եւ անել ամեն բան, որպեսզի երկիրը ստանա թեկնածուի կարգավիճակ։ Թե ինչ որոշում կընդունվի՝ դա արդեն մեզանից կախված չէ։ Եթե տրամադրեն [թեկնածուի կարգավիճակ], կուրախանանք։ Եթե չտրամադրեն, դա էլ խնդիր չէ»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022թ. փետրվարի 25-ին հայտարարել էր, որ չի ծրագրում պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ 2022թ. մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ էր կանչել դեսպանին Թբիլիսիից՝ պատժամիջոցների հարցում վրացական իշխանությունների «ոչ բարոյական դիրքորոշման» պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ