
Շվեդիան 15 մլն շվեդական կրոն է հատկացրել արցախահայերի անհետաձգելի հումանիտար պահանջմունքների բավարարման համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Փատրիկ Սվենսոնը։
«Շվեդիան 15 մլն շվեդական կրոն է հատկացնում ԿԽՄԿ-ին՝ Արցախի բնակչության անհետաձգելի հումանիտար պահանջմունքների բավարարման, այդ թվում բժշկական տրանսպորտի, պարենի եւ դրամական նվիրատվությունների համար»,- նշել է նա։