News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում զոհված 21-ամյա Տիգրան Ավետիսյանի աճյունը տեղափոխել են Հայաստան և կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տիգրանի հորեղբորորդին՝ Արսեն Ավետիսյանը։

Տիգրան Ավետիսյանը ծնվել է զինվորականի ընտանիքում, եղբոր՝ Առնոլդի հետ սովորել Ստեփանակերտի Ք․ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Նրա հայրը՝ գնդապետ Արսեն Ավետիսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության բանակում, չորս պատերազմների մասնակից է։ 2020թ․ 44 օրյա պատերազմի օրերին Արսեն Ավետիսյանը որդիների հետ կռվել է Ջրականի (Մեխակավանի) ուղղությամբ։

Տիգրանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, Ջրականի՝ թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո 18-ամյա Տիգրանը հասցրել է հանել Մեխակավանի եկեղեցու խաչն ու զորամասի կարևոր փաստաթղթեր վերցնելով նահանջել Հադրութ, որտեղ հոկտեմբերի 9-ին մերձամարտի մեջ է մտել ադրբեջանցիների հետ և վիրավորվել նռնակի պայթյունից, ապա տեղափոխվել հոսպիտալ։ Տիգրանի հարազատները նրանից լուր չեն ունեցել շուրջ 10 օր և նրա անունը ներառվել է անհետ կորածների ցուցակում։

«44 օրյա պատերազմի օրերին գրեթե հույս չկար, որ Տիգրանը ողջ է, մինչև նրանից զանգ չստացանք։ Տիգրանը շատ ծանր էր տանում Ջրականի, Հադրութի և մյուս տարածքների կորուստը։ Ամեն առիթով ասում էր, որ պիտի վրեժ լուծի Լևոնի և մյուս մարտական ընկերների մահվան համար։ Զորացրվելուց հետո Տիգրանն առանց որևէ մեկի կամքը հաշվի առնելու պայմանագրային ծառայության անցավ ՊԲ-ում»,-պատմեց Արսեն Ավետիսյանը։

Արցախի դեմ ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ Տիգրանն իր մարտական ընկերների հետ իրականացրել է Արցախի Վանք գյուղի պաշտպանությունը՝ կռվելով Նարեշտար և Չարեքտար բնակավայրերի մարտական դիրքերում։ Ազգականի խոսքով՝  վաշտի հրամանատարի վիրավորումից հետո Տիգրանը հրաժարվել է թողնել մարտական դիրքն ու ոտքից վիրավոր կռվել մինչև վերջին փամփուշտը։

Ավելի ուշ ՊԲ զինծառայողները փորձել են դուրս բերել Տիգրանին դիրքից, սակայն այն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ է եղել։ Արդեն հրադադարից 4 օր անց՝ որոնողական աշխատանքների արդյունքում Տիգրանի դին հայտնաբերել են մարտական դիրքում՝ զենքը ձեռքում՝ մինչև վերջին փամփուշտը կրակված։

processed-1520a40a-7c47-426c-a485-c27c9cdc2397_5CJPEfTi.jpeg (26 KB)

processed-478895da-a46c-491e-94df-d56de34e9a3e_esucvrID.jpeg (39 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ