Ղազախստանի Տարազ քաղաքում նոյեմբերի 12-ի առավոտյան տեղի ունեցած կրակոցների եւ պայթյունի արդյունքում, ըստ լրացուցիչ տվյալների, երեք մարդ է զոհվել:
Ականատեսները «Ղազախստանի նորություններ» գործակալությանը հեռախոսով հայտնել են, որ թալանվել է որսորդական խանութը, սպանվել է պահակը: Իսկ մի քանի րոպե անց, խանութից ոչ հեռու գտնվող շրջանային վարչակազմի շենքի մոտ կրակոցներ եւ պայթյուն է որոտացել: Ըստ ականատեսի` կրակոցների արդյունքում ոստիկան է զոհվել, մեկ մարդ էլ նռնակի պայթյունի զոհ է դարձել:
Պայթյունի վայրը շրջափակված է ոստիկաններով: Քաղաքում ձայնային ազդանշանները միացրած ուղղաթիռներ են թռչում, հայտնում է «Ինտերֆաքսը»:




























