News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Երեկ դեպի Բագրատաշեն ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ էր տվել Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մարտական եղբայրությունը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արդյունքում վեճ էր բորբոքվել և վնասվել էր մեքենան։

Ամբողջական տեսանյութերը վկայում են, որ ներկա ոստիկանները չեն կանխում ո’չ Յուրիկի սադրանքները, ո’չ նրա կողմնակիցների հրահրած ծեծկռտուքը. մինչ այս պահը պարզված չէ անգամ մեքենայի վրայից մարդկանց վրա ցատկողի ու ոտքերով հարվածողի ինքնությունը։

Սակայն ամեն ինչ հանդարտվելուց հետո մեծ եռանդով ձերբակալում են Մարտական Եղբայրության և մի’միայն Մարտական Եղբայրության 7 անդամի, որոնցից 3֊ը դեպքի վայրում անգամ չեն եղել։

Սա այլ բան, քան փոխհամաձայնեցված սադրանք որակել հնարավոր չէ։

Եվ այս առումով հատկանշական է, որ իշխանությունը ժողովրդական ընդվզումը վարկաբեկելու սադրանքի համար համագործակցում է մի անձի հետ, որի քրեական անցյալը տարընթերցման տեղ չի թողնում։

ԵԿՄ ներկայացուցիչ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը 2008 թ.-ին ձերբակալվել և դատապարտվել է 8 տարի ազատազրկման, քանի որ ղեկավարել է Թուրքիայից ՀՀ տարածք ապրանքների մաքսանենգ ներկրմամբ զբաղվող հանցավոր խումբ։

Իսկ երեկ, չնայած տարածվող լուրերին, թե մատակարարելիս է եղել դիրքերը, իրականում ապրանք տեղափոխելիս է եղել հայ-վրացական սահմանին գտնվող իր իսկ ֆուդկորտ։

Ընդգծենք նաև, որ մինչ այս պահը չկա ԵԿՄ-ի որևէ պաշտոնական արձագանք, թե արդյո՞ք ԵԿՄ-ն համակարծիք է սույն անձի սադրանքի հետ և սատարում է սեփական ժողովրդին վրաերթի ենթարկելու նրա հրահանգը։

Հաշվի առնելով ԵԿՄ-ի վաստակը Հայաստանի պաշտպանության հարցում` առնվազն տարակուսանք ենք հայտնում լուրջ քրեական անցյալ ունեցող անձի և ոստիկանության միջև ակնհայտ համագործակցության այս դրվագի առիթով։

Դատալեքս համակարգում քրգործը՝ այստեղ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ