Ռուսաստանը դուրս կգա Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրից եւ կհրաժարվի զինաթափմանն ուղղված քայլերից, եթե ԱՄՆ-ը շարունակի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության կառուցումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի ԵվրոՀՀՊ-ի արձակման մասին Ռուսաստանի պատասխան քայլերի վերաբերյալ իր հատուկ դիմումի մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Իրադրության անբարենպաստ զարգացման դեպքում Ռուսաստանը իրավունք ունի հրաժարվել զինաթափման ոլորտում հետագա քայլերի ձեռնարկումից»,-ասել է Մեդվեդեւը քաղաքացիներին ուղղված իր հեռուստատեսային ելույթի ժամանակ: Նա նշել է, որ կարող են հիմքեր ստեղծվել Ռուսաստանի` Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրից դուրս գալու համար:




























