Եգիպտոսի իշխանության ղեկին գտնվող զինվորականները խոստանում են նոր կառավարություն ձեւավորել նախքան խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 28-ին: Այս մասին Կահիերում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ներկայացուցիչ, գեներալ Մուհթար ալ-Մուլլան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իր հերթին, բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Աբդել Մուաազ Իբրահիմը հայտարարել է, որ Եգիպտոսը պատրաստ է ընտրությունների ցանկացած պայմաններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսի ՆԳ նախարարն առաջարկել էր հետաձգել ընտրությունները` կապված երկրում իրավիճակի սրման հետ:

Այսօր առավոտյան ցուցարարներն ու ուժային կատույցների ներկայացուցիչները հաշտության են եկել: Հավաստի տեղեկությունների համաձայն, վերջին բախումների արդյունքում զոհվել է 38, տուժել է 3 հազար մարդ: