Իսրայելը մարտական բարձր պատրաստականության է բերել Լիբանանի հետ սահմանին գտնվող զորքերը: The Daily Star թերթը գրում է, որ Իսրայելի հրամանատարության այս քայլը պայմանավորված է Սիրիայի անկայուն իրավիճակով: Թիկունքի պաշտպանության նախարար Մաթան Վիլնային Իսրայելի հյուսիս կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստականությունը կլինի այնպիսին, ինչպիսին կլիներ հաջորդ շաբաթ պատերազմ սկսելու պարագայում:
Lenta.ru-ն նշում է, որ հյուսիսային սահմանի առնչությամբ Իսրայելի ղեկավարության անհանգստությունն աճել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալայի վերջերս հնչեցրած հեռուստաելույթից հետո, որում ասվել էր, որ իր խմբավորումը կողքից դիտողի դերում չի մնա, եթե որեւէ մեկը ոչ բարեկամական քայլեր ձեռնարկի իր դաշնակիցների` Իրանի եւ Սիրիայի հանդեպ: Նա այդ դեպքում սպառնացել է պատերազմ սկսել «ողջ տարածաշրջանի դեմ»:
Այս կապակցությամբ նաեւ որոշվել է Իսրայելի հյուսիսային շրջաններում խաղաղ բնակչությանը տարհանելու եւ ուսումնավարժանքներ անցկացնել:



























