ՆԱՏՕ-ի ուղղաթիռների կողմից Պակիստանի հյուսիս -արեւմուտքում գտնվող բլոկպոստը գնդակոծելու հետեւանքով պակիստանյան ութ զինծառայողներ զոհվել են, եւս չորսը` վիրավորվել: Այս մասին տեղեկացնում են Պակիստանի հետախուզական ծառայության ներկայացուցիչները:

Ըստ BBC-ի` Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչը հաստատել է ՆԱՏՕ-ի ուղղաթիռների ներխուժման փաստը Պակիստանի տարածք եւ զոհերի առկայությունը, բայց մանրամասներ չի հաղորդել:

Reuters-ի տեղեկացմամբ`Քաբուլում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հաստատել է այն տվյալները, որ Պակիստանի սահման ուղղաթիռ է ուղարկվել: Ըստ նրա` ուղղաթիռը սահմանային տարածքներում հետախուզման էր մեկնել: