News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել շոտոկան կարատե-դո-ի աշխարհի չեմպիոն, 20-ամյա Վադիմ Տոնոյանի դեմ, ով  վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ:

Ինչպես հաղորդում է  Life News-ը, նոյեմբերի 25-ին,  մեծ արգությամբ սլացող Audi TT ավտոմեքենան Համալսարանական պողոտայում հարվածել է 20-ամյա Մարիա Գորդեեւային  եւ հեռացել:  Տուժածին  ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բժիշկներն ախտորոշել են գանգուղեղային վնասվածք:

Ականատեսները հիշել են մեքենային մակնիշն ու պետհամարանիշի թվերի  մի մասը, եւ ոստիկաններին հաջողվել է գտնել տիրոջն այն ժամանակ, երբ վերջինս ցանկանում էր փոխել մեքենայի համարանիշերը:

Հարուցվել է քրեական գործ, Տոնոյանը բաց է թողնվել` չբացակայելու մասին ստորագրությամբ:

Չեմպիոնը հայրը` Խորեն Տոնոյանը, պամել է, որ կատարվածն անկանկալ էր բոլորի համար:  Նա ասել է, թե որդու պատմածով աղջիկը փողոցն անցել է հեռախոսով խոսելիս եւ կարմի լույսի տակ: Սակայն պարբերականը նկատում է, որ այդ հատվածում հետիոտնի համար նախատեսված անցման մոտ լուսակիր չկա, ուստի նման պնդումը չի դիմանում քննադատության:

Նշենք, որ Վադիմ Տոնոյանն աշխարհի չեմպիոն է դարձել 2010թ-ին,  մինչ այդ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսակիր էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ