Չեստերում գտնվող իր տանը կախված են գտել ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գերի Սփիդին: Ոստիկանությունը ոչ մի կասկածելի հանգամանք չի գտել: Նախնական վարկածով, նա ինքնասպան է եղել, գրում է The Daily Telegraph-ը: Սփիդը 42 տարեկան էր:
Գերի Սփիդը ֆուտբոլիստի 14 տարվա միջազգային կարիերայի ընթացքում հանդես է եկել Լիդսում, Էվերտոնում, Նյուքասլում, Բոլթոնում եւ Շեֆիլդ Յունայթեդում: 1992-ին Լիդսի կազմում Սփիդը դարձել է Անգլիայի չեմպիոն:
90-ականներին նա եղել է Ուլեսի ազգային հավաքականի ավագը: Ուելսի հավաքականում Սփիդն անցկացրել է 85 հանդիպում: Ուլեսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Սփիդը զբաղեցրել էր 2010-ին: Նրա ղեկավարությամբ թիմը 10 հանդիպումներում տարել է 5 հաղթանակ: Սփիդի վերջին խաղում Ուելսի թիմը 4:1 հաշվով հաղթեց նորվեգացիներին:




























