Ոստիկանական ուժերը փակել են Լոնդոնի կենտրոնն այն բանից հետո, երբ անարխիստ -հակակապիտալիստների խումբը հայտնվել է գրասենյակային շենքի տանիքներից մեկի վրա:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», տվյալ միջադեպը տեղի է ունեցել բրիտանական պորֆմիությունների գործադուլի շրջանակում իրականացվող հանրահավքներին զուգահեռ:
Ակտիվիստները, որոնք ներխուժել են Հեյմարկետ փողոցի շենքերից մեկը, տվյալ ակցիայի հետ առնչություն չունեն, գործում են ինքնուրույն, իրենց համարելով պետական ծախսերի կրճատումների դեմ բողոքող այդպես կոչվող UK Uncut շարժման հետնորդներ: Ինչ-որ պահի փողոցը պատվել է ծխով` անարխիստների կողմից օգտագործվող ծխագլանների պատճառով:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը հաջողվել է ակցիայի մասնակիցների մեծ մասին դուրս հանել շենքից, սակայն որոշ անարխիստներ դեռ մնացել են ներսում:




























