Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունենրի առաջին փուլում վստահ հաղթանակ է տարել «Մահմեդական եղբայրներ» արմատական կուսակցությունը, որն արգելված էր Հոսնի Մուբարաքի ժամանակ:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, «Մահմեդական եղբայրների» օգտին քվերակել է ընտրողների 40%-ը: Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին մասնակցել է ընտրողների 62% տոկոսը (8,5 մլն մարդ): Քվերակության արդյունքում Եգիպտոսի 27 նահանգներց իննում «Մահմեդական եղբայրներին» հաջորդում է սալաֆիթական «Ալ Նուր» կուսակցությունը եւ Եգիպտոսի լիբերալ եւ ձախ կուսակցությունների դաշինքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Նշենք, որ նոր կառավարությունը կձեւավորվի դեկտեմբերի 7-ին:




























