Հարվային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիին ընդդիմությունից  իր հրաժարականի մասին ոչ մի վերջնագիր չի ընդունում: Այս մասին նա հայտարարել է  Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին մասնակցելուց հետո` լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ երկրի ղեկավարության հետագա բոլոր գրծողությունները  կլինեն օրենքի շրջանակում:«Հարավային Օսիայի ղեկավարությունը մտադիր չէ որեւէ վերջնագիր ընդունել: Թե ընդդիմությունը, թե մյուս քաղաքացիներն իրավունք ունեն հայտնել իրենց  կարծիքը, սակայն ամեն ինչ կարվի համաձայն Սահմանադրության: Ներկայումս խորհրդակցություններ են տեղի ունենում, այսօր երեկոյան կշարունակվի երկխոսությունը, որի արդյունքում կընդունվեն եւ կհրապարկվեն որոշումներ»,-հայտարարել է Կոկոյտին` հատուկ ընդգծելով, որ ոչ մեկի չի հաջողվի փչացնել Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի հարաբերությունները:Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է համարել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել ընդդիմադիր Ալլա Ջիոեւան:

Դատարանի որոշմամբ Ջիոեւան այլեւս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին: Երկրի խորհրդարանը կրկնակի ընտրությունների օր է նշանակել 2012-ի մարտի 25-ը:Ջիոեւան բողոքարկել է դատարանի այս որոշումը, նաեւ իրեն հռչակել է ընտրված նախագահ եւ պահանջել երկրի իշխանություններից ճանաչել իր հաղթանակը: Ջիոեւայի կողմնակիցներն արդեն մի քանի օր հանհարավաքներ են անցկացնում Ազատության հրապարակում: Նրանք Մոսկվայից պահնաջում են ճանչել Ջիոեւայի հաղթանակը եւ երդմնակալության օր նշանակել, իսկ  գործող նախագահ Կոկոյտիին եւ այլ պաշտոնյաների պաշտոնանկ անել: