Ռուսաաստանի կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը «հերոսաբար» հաղթահարել է 50%-ի արգելքը:

Ռուսաստանի ԿԸՀ ժամը 02.00-ի տվյալներով, ընտրատեղամասերի արձանագրությունների 61%-ի մշակումից հետո «Եդինայա Ռոսիա»-ի համար քվեարկել է ընտրողների  50,05%-ը: Չնայած բարձր ցուցանիշին, Պուտինի կուսակցությունը կորցրել է ընտրազանգվածի ավելի քան մեկ հինգերորդ մասը` նախորդ ընտրությունների համեմատ (2007թ. 63% էր հավաքել):

Երկրորդ տեղում վստահաբար ընթանում են կոմունիստները` 19,51%.

Հաջորդը «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն է`12,87% եւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը`11,95%: Մնացած երեք կուսակցությունները Պետդումա չեն անցնում:

Նշենք, որ կառավարող կուսակցության արդյունքը ժամ ժամի ավելանում է մոտ 1%-ով: Նույն պատկերն էր նաեւ 2000թ., երբ Ռուսաստանի նախագահ առաջին անգամ ընտրվեց Վլադիմիր Պուտինը: Միաժամանակ, ընդդիմությունը հայտնում է զանգվածային կեղծարարությունների մասին: Կոմունիստական կուսակցության պաշտոնական կայքում նման կարգի տեղեկատվությունն անընդհատ թարմացվում է: