Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի անգարում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է: Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի մարումը դեռ շարունակվում է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ հիվանդանոց էր տեղափոխվել մեկ տուժած, ով հայտնել է, որ անգարում հնարավոր է եւս 4 մարդ կա: Նրանցից երեք ճակատագիրը դեռ անհայտ է:

Մոսկվայի ժամանակով 09:20-ին հրդեհը տեղայնացվել է: Հրդեհը սկսվել է 30-50 մետր շառավղով տարածքում:

Մինչ ժամանել են առաջին հրշեջները, անգարն արդեն ամբողջությամբ կրակի մեջ է եղել:

Հրդեհաշիջման եւ մարդկանց փնտրելու աշխատանքները շարունակվում են: