2024 թվականին ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։  Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

«5-ը կարճվել է, իսկ ընթացքները դեռևս չլուծված քրեական վարույթներով իրականացվում  է պատշաճ , համակողմանի և անաչառ նախաքննություն»,–ասված է հարցման պատասխանի մեջ։

Իրավապաշտպանների տվյալներով՝ 2024 թվականին ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել։ Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։