Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին հայտարարել է CTС հեռուստաալիքից հեռանալու մասին:

«Ստեղծված հանգամանքներում հեռուստաալիքում աշխատանքը շարունակելը անհնար եմ համարում»,- գրել է նա LiveJournal-ում: Նա նշել է, որ իր որոշումը կայացրել է Միխայիլ Շացի կողմից «խաբարբզիկության» մեղադրանք ներկայացվելուց հետո:

Հիշեցնենք, Շացը Facebook-ի իր էջում գրել էր, որ Թինա Կանդելակին СТС հեռուստաալիքի ղեկավարության հետ զրույցի ընթացքում հետաքրքրվել է, թե արդյոք նրանք տեղյակ են, որ իրենց աշխատակից Միխայիլ Շացը եւ նրա կինը նկարահանվել են «դեկտեմբերի 24-ին հանրահավաքին մասնակցելու կոչ անող կասկածելի գովազդում»:

Կանդելակին դեկտեմբերի 23-ի առավոտյան պատասխան գրառում է թողել, որում ասված է, որ իրենք պրոդյուսեր Մուրուգովի հետ ոչ մի հոլովակի մասին էլ չեն խոսել: Նա Շացին խորհուրդ է տվել զրուցել անձամբՄուրուգովի հետ, որպեսզի նա հաստատի, որ նման խոսակցություն չի եղել: 

Սակայն նոր գրառման մեջ Կանդելակիմ, հիմնվելով այն բանի վրա, որ Մուրուգովը անհարմար դրության մեջ է հայտնվել, եւ ինքը չի կարող նրանից մեկնաբանություններ եւ զրույցի վերապատմում ակնկալել, հայտարարել է, որ պատրաստվում է Միխայիլ Շացին դատի տալ: «Ստի համար հարկավոր է պատասխան տալ», - նշել է Կանդելակին:

Շացն առայժմ Կանդելակիի գրառմանը չի արձագանքել, գրում է Lenta.ru-ն: