Առնվազն 404 մարդ, նրանց թվում՝ երեխաներ, զոհվել են Իսրայելի նոր հարձակումների հետևանքով, որոնք խախտել են Գազայում հրադադարի ռեժիմը, հայտնում է Al Jazeera-ն։

Անկլավի Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բազմաթիվ զոհեր փլատակների տակ են մնացել:

Իսրայելը, որն ավելի քան երկու շաբաթ է, ինչ ամբողջական շրջափակման մեջ է պահում Գազան, մի քանի շրջաններում բնակչության հարկադիր տեղահանման նոր հրամաններ է արձակում, հայտնում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ Իսրայելի օդային հարվածները, որոնք ամենաինտենսիվն էին վերջին հրադադարից հետո, դատապարտել էին Իրանը, Ռուսաստանը, Եգիպտոսը և ՄԱԿ-ը։