Ոստիկանները հեռացրել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառները։

ՆԳՆ–ից հայտնել են, որ ոստիկանները վերացրել են իրավախախտումը, իրականացվում է վարչարարություն։

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը ԱԳ նախարարին օդանավակայանի ճանապարհին դիմավորել է «Պուտին մարդասպան» պաստառով։ Տարածքում կա ոստիկանական մեքենա, բայց պարեկները որևէ կերպ չեն խոչընդոտում ակցիային:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ կորտեժը ոչ թե Լավրովինն է եղել, այլ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեինը։