ԱՄՆ Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում ձերբակալվել են «ԳրավիրWall Street»-ի մոտ 300 մասնակիցներ այն բանից հետո, երբ ներխուժել են քաղաքային վարչակազմի շենք եւ այրել ԱՄՆ դրոշը:

Ինչպես հաղորդել է Daily Mail-ը, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ լուսային նռնակներ` կանգնեցնելու համար ակցիայի հարյուրավոր մասնակիցներին, ովքեր սկսել են քարեր եւ շշեր նետել:

Ոստիկանության բախումները ցուցարարների հետ շարունակվել է ողջ օրը: Երեկոյան մասնակիցների թիվը հասել է  2000 մարդու,  հենց այդ ժամանակ էլ տեղի են ունցել ձերբակալությունները:

Նշենք, որ Wall Street-ը դա փողոց է Մանհեթենի շրջանում` Նյու-Յորքում, որտեղ գտնվում է Նյու-Յորքյան ֆոնդային բորսան (NYSE). այն համարվում է ԱՄՆ-ի ֆինանսական կենտրոնը: 2011-ի սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստներ փորձել են ուժով գրավել բորսան: Հենց այդ օրն էլ ընդունված է համարել « Wall Street-ի գրավում» շարժման ծնունդը: Հարյուր հազարավոր մարդկանց բողոքները ուղղված են եղել ֆինանսական ինստիտուտների դեմ, առաջին հերթին բանկերի դեմ:

Շարժումը ընդգրկել է տասնյակ քաղաքներ: Շարժման մասնակիցների ամենատարածված կարգախոսն է «մենք 99 տոկոս ենք»: Նրանք դժգոհում են, որ ազգային հարստության մեծ մասը տնօրինում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը մեկ տոկոսը: