Հունվարի 29-ին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել «Գլուխար» եւ «Ինտերններ» սերիալների դերասան Անատոլի Օտրադնովը: Դրանից երեք օր անց նրա դին գտել են մերձմոսկովյան Միտիշներում եւ տեղափոխել են դիահերձարան: Մեկ ամիս էր մնացել մինչ նրա 30-ամյակը:
Նրա մոտ փաստաթղթեր չեն եղել, ուստի նրան սկզբում անհետ կորած են ճանաչել, բայց դիահերձարանի աշխատակիցները ճանաչել են դերասանին, իսկ որոշ ժամանակ անց ուզբեկ ներգաղթյալները ոստիկանություն են ներկայացրել Օտրադնովի անձնագիրն ու բջջայինը:
Նախնական տվյալներով, մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել: Անատոլիի ընկերները կարծում են, որ նա սրտի նոպա է ունեցել փողոցի մեջտեղում:
Դերասանը ալկոհոլ չի օգտագործել, առավել եւս` սպասում էր երեխայի ծնունդին. Օտրադնովի կինը հղիության 5-րդ ամսում է: Հետաքննությունը պարզում է դերասանի մահվան հանգամանքները: