Չինաստանին շուտով «արաբական գարուն է» սպառնալու: Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովին նման հայտարարություն է արել ԱՄՆ Արիզոնա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը` դիմելով Չինաստանի արտգործնախարար Չժայ Ցզյունին:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»,  որպես փաստակ սենատորը նշել է վերջին ժամանակներս տիբեթցի վանականների իքնահրկիզման դեպքերը, ովքեր նման ձեւով բողոք են հայտնում Տիբեթի չինական կառավարման դեմ:

«Ես բազմիցս ասել եմ եւ կկրկնեմ. «արաբական գարունը» կգա Չինաստան, եւ չկա այնպիսի միջոց, որը թույլ կտա այն լիովին խեղդել»,-ասել է Մակքեյնը: