ԱՄՆ դեսպան Մայք Հակաբին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հիանալի է անվանել այն տարբերակը, որի դեպքում Իսրայելը կկարողանար վերցնել Նեղոսից մինչև Եփրատ ընկած հողերը:
Կարլսոնը հիշեցրել է Աստվածաշնչից մի դրվագ, որտեղ Աստված խոստանում է Աբրահամին, որ նրա սերունդները կժառանգեն «երկիրը Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատը»։ Այսօր դա Մերձավոր Արևելքի գրեթե ողջ տարածքն է՝ Իսրայելի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի մեծ մասը։
Լրագրողը հարց է բարձրացրել, թե արդյոք Իսրայելն իրավունք ունի տիրապետելու այդ ողջ ընդարձակ տարածքին։
«Հիանալի կլիներ, եթե նրանք վերցնեին այդ ամենը։ Բայց ես չեմ կարծում, թե մենք այսօր դրա մասին ենք խոսում», — պատասխանել է Հակաբին։
Նույն հարցազրույցում դեսպանը հայտարարել է, որ Իսրայելը չի ձգտում վերցնել այդ բոլոր տարածքները և որևէ մեկին չի խնդրում վերցնել դրանք։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք ներկայումս լեգիտիմ են Սուրբ Գրքի վրա հիմնված հավակնությունները, դիվանագետն ասել է, որ «վստահ չէ, թե դա այդպես է»։





























