Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Իրի 70-ամյակի տոնակատարությունների նախօրյակին բացվել է նրա բրոնզե արձանը:
6-մետրանոց արձանը պատկերում է Կիմ Չեն Իրին եւ նրա հայր, Հյուսիսային Կորեայի հեղափոխության հայր Կիմ Իր Սենին` ձիերի վրա:
BBC-ն հիշեցնում է, որ Կիմ Չեն Իրի մահվանից հետո այդ երկրում նրա արձանների տեղադրման շարք է սկսվել: Բացի այդ, նրան հետմահու շնորհվել է «գեներալիսիմուսի» զինվորական աստիճան: Նման կոչում մինչ այդ ունեցել է միայն նրա հայրը` Կիմ Իր Սենը:



























