րանական պատվիրակությունն այսօր երեկոյան կմեկնի Պակիստան։ Ինչպես հաղորդում է «Fars» գործակալությունը, այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը։
«Չնայած իրանական հասարակության շրջանում առկա թերահավատությանը, ինչը պայմանավորված է իսրայելական վարչակազմի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով և դիվանագիտական նախաձեռնությունը ձախողելու փորձերով, իրանական պատվիրակությունն այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ։ Այցը տեղի է ունենում Պակիստանի վարչապետի հրավերով՝ իրանական կողմի առաջարկած 10 կետից բաղկացած ծրագրի շուրջ լուրջ բանակցություններ վարելու նպատակով»,— նշել է դեսպանը։



























