2009թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում ուժի մեջ են 97 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ 2009թ. 11 ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 17 եւ խաղատան 5 լիցենզիա, միաժամանակ շահումով խաղի կազմակերպման 37 եւ խաղատան 9 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել:
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին կասեցվել է 35 շահումով խաղերի, 1 խաղատան եւ 1 վիճակախաղի լիցենզիաների գործողությունը, 24 շահումով խաղի, 1 խաղատան եւ 2 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաեւ տուգանք՝ համապատասխանաբար 14 մլն. 400 հազ., 7 մլն 700 հազ. եւ 300 հազ. դրամի չափով:
11 ամիսների ընթացքում այս ոլորտից, օրենքով սահմանված կարգով, գանձվել է 1 մլրդ. 80 մլն. դրամի չափով պետական տուրք, որից 430 մլն դրամը՝ շահումով խաղերի, 250 մլն դրամը՝ խաղատների, 400 մլն դրամը՝ վիճակախաղերի գծով։




























