Ժերար Դեպարդյեն Ղրիմի ինքնավարության գյուղերից մեկում գինու արտադրություն է սկսում, որտեղ նա խաղաղի այգի է գնել:

Դեռեւս 2005 թվականին Դեպարդյեն մտադիր էր Ղրիմի հարավային ափին գյուղատնտեսական նպատակներով հողամաս գնել, սակայն պետական ձեռնարկություններն մերժել էին նրան, առաջարկելով հողը վարձակալությամբ վերցնել, ինչն իր հերթին դերասանի սրտով չէր:

Արդյունքում Դեպարդյեն ամեն դեպքում հողատարածք է գնել եւ ներկայումս վերականգնում է տեղի գինու գործարանը, հաղորդում է «Սեգոդյան»:

Տեղի իշխանությունները տեղեկություններ չունեն խաղաղի այգու նախկին սեփականատիրոջ, գործարքի արժեքի եւ հողատարածքի չափսերի մասին: