Թբիլիսիում Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի հուշարձանն են տեղադրել, որը երկու տարի առաջ զոհվել էր Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում:  Կիսանդրին դրվել է զոհված նախագահի անունը կրող պուրակում, որը գտնվում է համանուն փողոցում:

Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ավթանդիլ Մչեդլիձեն է, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանում Լեհաստանի դեսպան Ուրշուլա Դորոշեւսկան եւ հյուրեր Լեհաստանից:

Լեհական Տու-154  նախագահական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սմոլենսկում, 2010 թվականի ապրիլի 10-ին`վայրէջք կատարելիս: Բացի Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիից, օդանավում են եղել նրա կինը, ինչպես նաեւ երկրի ղեկավարության մի մասը: Զոհվել են բոլոր 96 մարդիկ` 88 ուղեւորներ եւ  անձնակազմի 8 անդամներ: