Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի թոռը` Ֆելիպե Խուան Ֆրոյլան Մարիչալարը, Մադրիդի հյուսիսում գտնվող իրենց մասնավոր կալվածքի հրաձգարանում վարժվելիս պատահաբար  կրակել է իր ոտքին:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, արքայազնը տեղափոխվել է տեղի Սանտա-Բարբարա հիվանդանոց, այնուհետեւ ուղարկվել Մադրիդ: Նրա մոտ  մեկնել է  մայրը` Ելենան: Ֆելիպեի կյանքին վտանգ չի սպառնում:

Այդ պատահարը հիշեցրել է 1956 թվականին տեղի ունեցած ողբերգությունը, երբ  Ալֆոնս թագավորի 14-ամյա եղբայրը պատահաբար կրակել էր իրեն զենքը մաքրելիս:

Դա իսպանական հասարակության մեջ աղմուկ էր բարձրացրել, քանի որ, ըստ տեղական օրենքների, մինչեւ 14 տարեկան երեխաները իրավունք չունեն անգամ զենք  բռնել, ուր մնաց թե` կրակել:

Սպասվում է, որ կատարվածի բոլոր մանրամասները կպարզի հետաքննությունը: Առաջին մարդը, ում կհարցաքննեն այդ գործով, ամենայն հավանականությամբ, կլինի տղայի հայրը` Հայմե դե Մարիչալարը: Հենց նա է  որդու հետ եղել միջադեպի  պահին: