Անդրես Բրեյվիկի հոգեբանական վիճակի կրկնակի փորձաքննությունը ցույց է տվել,  որ նա մեղսունակ է: Այդ մասին հայտարարել է նորվեգական  Verdens Gang թերթը:

Հիշեցնենք, դատական հոգեբույժների առաջի խումբը  եզրակացրել էր, որ նա անմեղսունակ է եւ տառապում է շիզոֆրենիայով:

Կրկնակի փորձաքննությունը եզրակացրել է, որ Բրեյվիկը կարող է պատասխանատվություն կրել իր հանցանքներ համար, նշում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Հոգեբույժներ Ագնար Ասփոսը եւ Տերիե Տերիսենը Օսլոյի շրջանային դատարան զեկույց են ներկայացրել, ըստ որի` Բրեյվիկը հանցանքի պահին միանգամայն մեղսունակ է եղել, նա հետազոտության պահին եղել է գիտակից վիճակում, եւ մեծ հավանականություն կա, որ  նա կկրկնի նման հանցագործությունը:

Դատական գործընթացին, որը կսկսվի ապրիլի 16-ին, կդիտարկվեն հոգեբուժական եզրակացության երկու տարբերակներն էլ:

Անդրես Բրեյվիկը հուլիսի 22-ին պայթյուն էր կազմակերպել Օսլոյի կենտրոնում, որի արդյունքում  զոհվել էր 8 մարդ: Այնուհետեւ  Բրեյվիկն ուղեւորվել էր Ութոյա կղզի, որտեղ կրակել էր իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի ուղղությամբ` սպանելով 69 մարդու: Այդ օրը կղզում ավելի քան 500 մարդ է եղել: