Երգիչ եւ կոմպոզիտոր Մարկ Էնթոնին պաշտոնական հայց է ներկայացրել` իր կնոջից` երգչուհի Ջենիֆեր Լոպեսից ամուսնալուծվելու համար: Հայցը ներկայացվել է Լոս-Անջելեսի դատարան:
Էնթոնին պատրաստվում է պահանջել երկու երեխաների` չորսամյա Մաքսի եւ Էմմիի խնամքի թույլտվությունը: Նա նաեւ հայտնել է, որ մտադիր չէ վճարել Ջենիֆերի ծախսերը ամուսնալուծության գործընթացի ժամանակ, հաղորդում է «Արգումենտի նեդելի»-ն:
Միասին զույգը ապրել է 8 տարի: Էնթոնիի համար այս ամուսնալուծությունը թվով երկրորդն է, իսկ Լոպեսի համար` երրորդը:




























