ԱՄՆ-ում հրապարակել են Ուիթնի Հյուսթոնի մահվան մասին հայտնող հեռախոսազանգի ձայնագրությունը: Հյուրանոցի հսկիչը, որտեղ գտնվել էր երգչուհին, հեռախոսավարին պատմում է, որ համարի լոգարանում հայտնաբերվել է  46-ամյա կին, եւ նրան օգնություն է անհրաժեշտ:

Ահա թե ինչպիսի տեսք ունի հեռախոսազրույցի սղագրությունը ըստ Life News-ի:

Ալո, սա  «Բեւերլի Հիլթոն» հյուրանոցի պահակային ծառայության աշխատակիցն է: Մեզ շտապ բժիշկներ են հարկավոր:  Համարներից մեկի լոգարանում 46-ամյա կին է գտնվել, նա օգնության կարիք ունի:

Նա կաթվա՞ծ է ստացել:

Ես վստահ չեմ` նա ընկել է, թե ջրով լի լոգարանում է եղել:

Նա շնչո՞ւմ է:

Երբ նրան գտան, ամենայն հավանականությամբ շնչում էր:

Իսկ հիմա՞:

Չգիտեմ: Կնոջ վիճակի մասին ինձ հայտնել է նրան հայտնաբերած աղջիկը:  Նա հիստերիայի մեջ  վազեց ինձ մոտ եւ որոշակի ոչինչ չկարողացավ ասել, բացի նրանից, որ անհրաժեշտ է շուտ շտապօգնություն կանչել: Այժմ մենք գնում ենք նրա սենյակ:

Պարզ է, մենք գալիս ենք:

Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին  «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցի համարներից մեկում:  Աշխատակիցները`ոճաբանը, վարսավիրը եւ թիկնապահներն սկսել են անհանգստանալ, քանի որ երգչուհին երկար ժամանակ դուրս չէր գալիս լոգարանից: Այդ ժամանակ ոճաբանը մտել է ներս եւ, ականատես լինելով ահասարսուռ տեսարանին, բղավել է: Դրանից հետո թիկնապահը զանգահարել է շտապօգնություն: