Մաքսիմ Գալկինի հանրահայտ դղյակն ունի գաղտնի սենյակներ, ստորգետնյա մուտք եւ առանձին թեւ` Ալլա Պուգաչովայի համար: «Կոմսոմոլսկայա պրավդային» այս մասին ասել է ճարտարապետ Վերա Գորլիցինան, ով կառուցել եւ ձեւավորել է դղյակը:

«Մաքսիմը մեզ պատմեց, որ դղյակը տեսել է երազում: Նա մանկուց է երազել  է դղյակի մասին: Սակայն իրականում որոշել է այն կառուցել միայն կոնկրետ վայրը` Գրյազ գյուղի բլրակը տեսնելուց հետո»,-ասել է ճարտարապետը:

Դղյակում անգամ գաղտնի սենյակներ են նախատեսված. «Կան զվարճալի բաներ տանը, որոնք մենք արել ենք միայն տանտերերի համար: Օրինակ, գաղտնի սենյակները: Դղյակը դղյակ չէ առանց դրանց: Մաքսիմին անմիջապես դուր եկավ այդ գաղափարը»,-պատմել է Գորլիցինան:

Դղյակի սոտրգետնյա ուղին էլ տունը կապում է առանձին շինության հետ, որտեղ գտնվում են լողովազանն ու SPA կենտրոնը:

Ալլա Բորիսովնան ապրում է դղյակի առանձին թեւում. «Նա իր առանձին թեւն ունի, ինչպես իսկական թագուհին: Նրա ննջասենյակների գույները շատ նուրբ են: Կարծում էի, Ալլա Բորսովնան պաթոսային գույներ կպահանջի, սակայն ոչ մի գլամուր էլ նա չցանկացավ»: