Մարսելի երկու փողոցներ կանվանակոչվեն երկու հայերի` Մորիս Թորգոմ Տեր-Մերկերյանի եւ Էդմոնդ Փիրումյանի անուններով, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:

Երկու հայերն էլ եղել են Ֆրանսիայի ներքին ուժերի բանակի (FFI) կամավորներ եւ երկուսն էլ զոհվել են 1944թ. օգոստոսի 23-ին Մարսելի ազատագրման համար մղվող մարտերում: