Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի «Ռոմեն» գնչուական թատրոնի ռեժիսոր Գեորգի Ժեմչուժնին ապրիլի 13-ի երեկոյան սրտի հատվածում ցավերի գանգատով տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է վիրաբուժության վերակենդանացման բաժանմունքում:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հայտնում է, որ 2011թ. ռեժիսորին վիրահատել են Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում:

Գեորգի Ժեմչուժնին «Ռոմեն» թատրոնի  գնչուական ստուդիա է ընդունվել 16 տարեկանում: 1968 թվականին գնացել է սովորելու Թատերական արվեստի ռուսական համալսարանում, իսկ 1973 թվականին վերադարձել է թատրոն` արդեն որպես ռեժիսոր: 

«Ռոմենում» համարյա 40 տարվա աշխատանքի ընթացքում Ժեմչուժնին բեմադրել է  «Տաք արյուն», «Երկնագույն քարի գաղտնիքը», «Խելագարություն», «Օլեսյա», «Վիվա, Կարմեն»  եւ այլ ներկայացումներ: «Գնչուական երդում» (1986 թվական) ֆիլմի սցենարիստ-ռեժիսորն է: