Ռուսական հողային բանկի (ՌՀԲ) տնօրենների խորհուրդ է ընդգրկվել Իգոր Պուտինը` Ռուսաստանի գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի զարմիկը: 

Տվյալ պահին Իգոր Պուտինը գլխավորում է «Շինարարական վարչություն-888» ընկերության տնօրենների խորհուրդը: Ավելի վաղ Ռուսական հողային բանկը պատկանում էր Ելենա Բատուրինային` Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի կնոջը, հայտնում է rbc-ն: 

Բացի պարոն Պուտինից, ՌՀԲ-ի տնօրենների խորհրդում են  ընդգրկվել նաեւ «Շինարարական վարչություն-888» ընկերության տնօրեն Ալեքսանդր Գրիգորիեւը,  «Ա Գրուպի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Զայցեւը, «Պրոմինվեստստրոյի» նախագահ Ալեքսանդր Բոբովնիկովը եւ  «ՌՈՒ` Էներջի գրուպ» ընկերության տնօրեն Ռինատ Յուսուպովը: 

Մարտի 12-ի դրությամբ բանկի բաժնետերերի շարքում են 6 ընկերություններ, որոնք պատկանում են  հետեւյալ ֆիզիկական անձանց` Իբրահիմ Բոկովին, Ալեքսանդր Ռոդիոնովին, Ռինատ Յուսուպովին, Բեսլան Բուլգուչեւին, Անդրեյ Ալեքսեեւին եւ Մահոմեդ Սալիհովին: