ԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու Նյութ Գինգրիչին կծել է պինգվինը:
Զավեշտալի միջադեպը տեղի է ունեցել «Ֆորեսթ փարք» գազանանոցում զբոսանքի ժամանակ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին փոխխոսնակ, 68-ամյա Գինգրիչը մտել է վանդակներից մեկը, որպեսզի մոտիկից ծանոթանա երկու մագելանյան պինգվինների հետ:
Պինգվիններից մեկն անմիջապես վազել է քաղաքական գործչի կողմը եւ մինչ վերջինս կհասցներ հետ քաշվել, կենդանին կցել է նրա մատը:
Ինչպես հաղորդում է Life News-ը, քաղաքական գործիչը առանձնապես չի տուժել:




























