ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ապրիլի 15-ին, «Ամերիկաների գագաթաժողովի» ավարտից հետո, Կուբայում հայտնի «Հավանա» բարում ողջ գիշեր պարել է կուբայական կրակոտ երաժշտության ներքո:

Պապարացիները Քլինթոնին բռնացրել են պարելիս եւ սառը գինի ու գարեջուր խմելիս:

Հիլարին բար է ժամանել կեսգիշերին ու թեեւ մտադիր էր կտրվել առօրյա հոգսերից, սակայն, իր հետ եղել են անվտանգության 4 աշխատակիցներ: Ականատեսների վկայությամբ, անվտանգության ուժերի հսկայական «օրագուտանգների» կողքին Հիլարին բավական փոքրիկ է երեւացել: ԱՄՆ պետքարտուղարը պարել է սալսայի հնչյունների ներքո եւ խմել կուբայական «Գաունտանամերա»:

Ճակատագրի հեգնանքով, Կուբան միակ երկիրն է եղել, որը հրավիրված չի եղել այդ գագաթաժողովին, ինչը քննարկումների առիթ է դարձել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետքարտուղարության աղբյուրը հաստատել է, որ Քլինթոնը լավ զվարճացել է բարում:

Հայտնի կոլումբիական «Հավանա» բարեն այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Բենիսիո դել Տորոն, Գաբրիել Գարսիա Մարկեսը, նախագահ Սանթոսը եւ նրա կինը` Մերի Կլեմենսը: