Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ավագ որդի Ժան Սարկոզին երկրորդ երեխան է ունեցել: Աղջնակին անվանել են Լոլա, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նորածինը 25-ամյա Ժան Սարկոզիի երկրորդ երեխան է. Նա եւ կինը` Ջեսիկան, արդեն մեկ տղա ունեին` Սոլյալը, որը ծնվել է 2010թ. հունվարին, հիշեցնում է Lenta.ru-ն:
Մի քանի ամիս առաջ Նիկոլա Սարկոզին ինքն էր հայր դարձել: Նրա կին Կարլա Բրունին 2011թ. հոկտեմբերին աղջիկ էր ունեցել, որին անվանել էին Ջուլիա:
Աղջիկը Սարկոզիի եւ Բրունիի առաջին երեխան է: Ֆրանսիայի նախագահը Ժանից եւ Ջուլիայից բացի եւս երկու երեխա ունի` Պիեռը եւ Լուին` առաջին եւ երկրորդ ամուսնություններից:




























