Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին դարձել է ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի փախստականների գործերով վարչության հատուկ պատվիրակ:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը լրագրողներին հայտնել է, որ իր նոր որակում նա պետք է կենտրոնանա զանգվածային ճգնաժամերի հետ կապված աշխատանքի վրա, որոնց հետեւում է բնակչության զանգվածային տեղափոխումը, եւ կներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի փախստականների գործերով վարչությունը եւ (գերագույն կոմիսարին) Անտոնիու Գուտերիշային դիվանագիտական մակարդակով, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ջոլին արդեն շատ տարիներ հասարակական գործունեություն է ծավալում: 2005թ. նա արժանացել է ՄԱԿ-ի եւ Կամբոջայի պաշտոնական հպատակության մարդասիրական մրցանակին, որի բնակիչներին բազմիցս օգնել է:




























