Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է դառնալ Գլենդելի քաղաքապե՞տ:

«Քլոե եւ Լամար» («Khloe & Lamar») ռեալիթի-շոուի սերիաներից մեկում, որն այդպես էլ եթեր չի հեռարձակվել եւ չի զետեղվել համացանցում, Քիմ Քարդաշյանն ասել է, թե կառաջադրվի Գլենդելի քաղաքապետի պաշտոնի համար:

«Ես մասնակցելու եմ մոտ հինգ տարի անց, ուստի ինձ պետք կլինի այնտեղ տուն գնել»,- ասել է Քիմը քրոջ հետ զրույցում` իր որոշումը մեկնաբանելով Գլենդելի «հայկական քաղաք» լինելու փաստով, գրում է Huffington Post-ը:

Նշենք, որ 2000թ. մարդահամարի տվյալներով, Գլենդելում 53 հազար հայ է ապրում, ինչը կազմում է բնակչության 27 տոկոսը: